Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.12.2010

Հենրիխ Մխիթարյանը նվերներ հանձնեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում իրականացվեց բարեգործական ակցիա, որի նախաձեռնողն էր Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Հենրիխը և ՀՖՖ Գործկոմի անդամ Վիկտոր Դալլաքյանը, այցելեց Ստեփանակերտ, որտեղ Հենրիխը նվերներ հանձնեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

ԼՂՀ մայրաքաղաքում ՀՖՖ նախագահին, Վիկտոր Դալլաքյանին և Հենրիխ Մխիթարյանին ընդունեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա էր նաև էր ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազատամարտիկների միության նախագահ, Արցախի ազատագրական շարժման հերոս Սամվել Կարապետյանի:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ԼՂՀ ազատամարտիկների միության շենքում: Միության նախագահ պ-նԿարապետյանը իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարին և Հենրիխ Մխիթարյանին նմանատիպ ակցիան կազմակերպելու համար և հույս հայտնեց, որ ՀՖՖ-ի և ԼՂ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև եղած կապը էլ ավելի կամրապնդվի:
Պ-ն Կարապետյանը բարձր գնահատելով Հենրիխ Մխիթարյանի ավանդը շնորհեց Հենրիխին «Հայրենյաց պաշտպան» շքանշանը:

ԶԼՄ ներկայացուցիչների այն հարցին, թե ինչպե՞ս ընդունեց Հենրիխի ցանկությունը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Երբ լսեցի նրա ցանկության մասին, շատ հուզվեցի և ուրախացա: Այս տարվա ընթացքում ես նմանատիպ ուրախության երկու առիթ եմ ունեցել. առաջինը, երբ հավաքականի ֆուտբոլիստներն ամեն խփած գոլից հետո համբուրում էին իրենց մարզաշապիկին պատկերված երկրի զինանշանը, իսկ երկրորդն այն է, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստը նմանատիպ ցանկություն հայտնեց, որն ինձ շատ ոգևորեց: Ուրախալի է, որ ֆուտբոլիստը, ով 21 տարեկանում սկսում է գումար վաստակել, առաջին հերթին մտածում է իր հայրենիքի մասին: Կարծում եմ, որ նա օրինակ կծառայի բոլորին, և նման այցերը կդառնան ավանդույթ»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel