Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.12.2010

Վարդան Մինասյանը` 2010թ. Հայաստանի լավագույն մարզիչ

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն, որի ընթացքում ամփոփվեցին նաև 2010թ. Հայաստանի լավագույն մարզիչ մրցույթի արդյունքները:
Տարվա լավագույն ‎մարզիչը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ:
2010 թվականի լավագույն ‎մարզչի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Կիլիկիա» և «Շիրակ» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները և թիմերի ավագները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի անդամները, Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:
Հարցումն անցկացվել է հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր Գործկոմի անդամ, ակումբի նախագահ, թիմի մարզիչ, թիմի ավագ, տեսուչ և ԶԼՄ ներկայացուցիչ պետք է ներկայացնեին 3 լավագույն ‎մարզչի թեկնածություն: Ընդ որում, Գործկոմի անդամները, ակումբի նախագահները, թիմերի մարզիչները և թիմերի ավագները զրկված էին սեփական ակումբի թիմը ներկայացնող մարզչի թեկնածությունը տալու իրավունքից:
Հարցման արդյունքներն ամփոփվել են 5-3-1 սկզբունքով: Առաջին տեղի ձայները բազմապատկվել են 5-ով, երկրորդ տեղի ձայները` 3-ով, երրորդ տեղի ձայները` 1-ով:
Այսպիսով, 2010 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Մինասյանը («Փյունիկ», Հայաստանի հավաքական), ով վաստակել է 308 միավոր, երկրորդ տեղում է Արմեն Գյուլբուդաղյանցը («Իմպուլս»)` 98 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Սևադա Արզումանյանը («Ուլիս»)` 71 միավոր:

Քվեարկության մանրամասն արդյունքները ներկայացված են այստեղ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel