Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.12.2010

Կառլեն Մկրտչյանը` 2010 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի 19-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանին հանձնվեց 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի պարգևը: Ներկայացնում ենք 2010 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Տարվա լավագույն ‎ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հարցմամբ:
2010 թվականի լավագույն ‎ֆուտբոլիստի որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Իմպուլս», «Գանձասար», «Կիլիկիա» և «Շիրակ» ակումբների նախագահները, այդ ակումբների թիմերի գլխավոր մարզիչները և թիմերի ավագները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի անդամները, Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:
Հարցումն անցկացվել է հետեւյալ սկզբունքով. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սահմանվել էր 11 հոգուց բաղկացած ցուցակ, որից յուրաքանչյուր Գործկոմի անդամ, ակումբի նախագահ, թիմի մարզիչ, թիմի ավագ, տեսուչ և ԶԼՄ ներկայացուցիչ պետք է ներկայացնեին 3 լավագույն ‎ֆուտբոլիստի թեկնածություն: Ընդ որում, Գործկոմի անդամները, ակումբի նախագահները, թիմերի մարզիչները և թիմերի ավագները զրկված էին սեփական ակումբի թիմը ներկայացնող ‎ֆուտբոլիստի թեկնածությունը տալու իրավունքից:
Հարցման արդյունքներն ամփոփվել են 5-3-1 սկզբունքով: Առաջին տեղի ձայները բազմապատկվել են 5-ով, երկրորդ տեղի ձայները` 3-ով, երրորդ տեղի ձայները` 1-ով:
Այսպիսով, 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), ով վաստակել է 242 միավոր, երկրորդ տեղում է Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»)` 176 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Հրայր Մկոյանը («Միկա»)` 64 միավոր:

Քվեարկության մանրամասն արդյունքները ներկայացված են այստեղ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel