Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.12.2010

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացավ հերթական QUALICERT հավաստագիրը

ՈՒԵՖԱ-ի կողմից լիազորված աշխարհահռչակ շվեյցարական SGS աուդիտորական ընկերությունն անցկացնում է ամենամյա հավաստագրային ստուգումներ բոլոր ազգային ասոցիացիաներում, ինչի նպատակն է ֆեդերացիաների կամ լիգաների Արտոնագրման բաժինների ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներին համապատասխանելիության ստուգումն է:
Առաջին նման ստուգումը, որին մասնակցել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Արտոնագրման բաժինը, տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 29-ին: Հետագայում ՀՖՖ արտոնագրման բաժինը բազմիցս և հաջողությամբ անցել նմանատիպ ստուգումներ եւ դրանց արդյունքում արժանացել էր երկու QUALICERT հավաստագրերի:
2010թ. սեպտեմբերի 29-ին ՀՖՖ Արտոնագրման բաժնը կրկին բարեհաջող անցավ SGS ընկերության կողմից իրականացվող ամենամյա աուդիտը: Անցկացված ստուգումը կրկին ապացուցեց ՀՖՖ արտոնագրման բաժնի և արտոնագրման համակարգի բարձր կարգն ու որակական հատկանիշները, ինչպես նաև համակարգի ձգտումը միջազգային ստանդարտներին:
Եվ ահա Ամանորի շեմին շվեյցարական ընկերության Ժնեւի կենտրոնական գրասենյակից ստացվեց լուրն առ այն, որ համակարգին շնորհվում է հերթական` թվով 3-րդ հավաստագիրը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel