Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.12.2010

Ակումբ-երկրպագու հարաբերություններն ընդգրկվել են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգում

Սկսած 2012/2013թթ-երի արտոնագրման մրցաշրջանից ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգում կկիրառվի «Երկրպագուների հարցերով պատասխանատու» չափանիշը, որը նորույթ է ոչ միայն ակումբների արտոնագրման, այլեւ ողջ եվրոպական ֆուտբոլի համար: Ընդ որում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում այս չափանիշը կկիրառվի արդեն ընթացիկ արտոնագրային մրցաշրջանից:
Այս չափանիշի մշակման եւ կիրառման հարցում ՈՒԵՖԱ-ն համագործակցում է բրիտանական «Supporters Direct» կազմակերպության հետ, որի ներկայացուցիչ Ստյուարտ Դայքսին մենք խնդրեցինք տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն նոր չափանիշի վերաբերյալ: Հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
“Supporters Direct” - Ինչով ենք մենք զբաղվում

- Supporters Direct-ը զբաղվում է մարզական ակումբների սոցիալական, մշակութային եւ տնտեսական արժեքների ավելի լայն ճանաչման գործունեությամբ:
- Մարզական ակումբներն ու մրցումներն ավելի ու ավելի են վտանգի տակ դրվում կարճատեւ գույքային իրավունքներով, թույլ ֆինանսական մենեջմենթով եւ կառավարման անհամապատասխան ստանդարտներով: Supporters Direct-ը` Մեծ Բրիտանիայի առաջատար այն կազմակերպությունն է, որն աշխատում է ակումբների բնականոն կառավարումն ու ֆինանսական կայունությունն ապահովելու համար:
- Supporters Direct-ը նպատակ ունի ստեղծել պայմաններ, որոնց պարագայում երկրպագուները կկարողանան ապահովել իրենց ազդեցությունն ու համասեփականատիրությունը մարզական ակումբներում:
- Supporters Direct-ը տրամադրում է խորհրդատվություն եւ աջակցություն մի շարք խմբերին Եվրոպայի ավելի քան 16 երկրներում:
- Supporters Direct-ը նպաստում է երկրպագուների կողմից սեփականության իրավունքի առաջխաղացմանը` աջակցելով նրանց` երկրպագուների «թրասթերի» (հավատարմության կազմակերպությունների) ստեղծման կամ արդեն գործող «թրասթերում» անդամակցության հարցերում:
- Supporters Direct-ը հասարակության փոխօգնության կազմակերպություն է, որը պատկանում է իր իսկ անդամներին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel