Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.01.2011

ԵՎՐՈ-2012 ֆուտզալ. Հայաստան-Հունաստան 2:2

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքիով մեկնարկեց Իսլանդիայում անցկացվող 2012թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Հունաստանի ընտրանու հետ մրցավեճում, բացելով հաշիվը Արմեն Դանիելյանի դիպուկ հարվածից հետո, մեր տղաներին չհաջողվեց երկար լինել առաջատարի դերում: Մեկ րոպե անց Դելապորտասը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման երկրորդ կեսի սկզբում այս անգամ հույները առաջ անցան Մուրդուկուտասի գոլի շնորհիվ: Հայաստանի ընտրանին պատասխանեց Խորեն Զարգարյանի գոլով:
Խմբի մյուս հանդիպումը Լատվիայի և Իսլանդիայի հավաքականների միջև ավարտվեց դաշտի տերերի պարտությամբ 4:5 հաշվով :
Երկրորդ տուրի խաղերը տեղի կունենան հունվարի 22-ին: Այդ օրը կմրցեն Հայաստանի և Իսլանդիայի, Լատվիայի ու Հունաստանի ընտրանիները:

Մրցաշարային աղյուսակ

1. Լատվիա 1 1 0 0 5-4 3
2. Հայաստան 1 0 1 0 2-2 1
3. Հունաստան 1 0 1 0 2-2 1
4. Իսլանդիա 1 0 0 1 4-5 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel