Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.01.2011

ԵՎՐՈ-2012 ֆուտզալ. Իսլանդիա-Հայաստան 6:1

Իսլանդիայում անցկացվող 2012թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի երկրորդ տուրը մեկնարկեց Լատվիայի և Հունաստանի հավաքականների միջև հանդիպումով, որում հաղթանակ տարան լատվիացիները 4:0 հաշվով:
Ավելի ուշ «Ասվելիր» մարզասրահի մանրհատակին դուրս եկան Հայաստանի և Իսլանդիայի ընտրանիները: Ինչպես և առաջին խաղում մեր տղաները առաջ անցան հաշվի մեջ, սակայն այս անգամ, ի տարբերություն առաջին խաղի, վեց գնդակ բաց տողեցին սեփական դարպասը, պարտվելով 1:6 հաշվով: Միակ գնդակը մեր թիմի կազմում անցկացրեց Խորեն Զարգարյանը:
Լատվիայի հավաքականը ապահովեց իր համար առաջին տեղը խմբում և դա նշանակում է, որ երրորդ տուրի հանդիպումները այլևս մարզական նշանակություն չեն ունենալու: Հունվարի 24-ին մեր տղաները կհանդիպեն խմբի հաղթողի հետ, իսկ մի փոքր ուշ կմրցեն Հունաստանի և Իսլանդիայի հավաքականները:

Մրցաշարային աղյուսակ

1. Լատվիա 2 2 0 0 9-4 6
2. Իսլանդիա 2 1 0 1 10-6 3
3. Հունաստան 2 0 1 1 2-6 1
4. Հայաստան 2 0 1 1 3-8 1

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel