Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.01.2011

ԵՎՐՈ-2012 ֆուտզալ. Հայաստան-Լատվիա 1:2

Հայաստանի, Լատվիայի, Իսլանդիայի և Հունաստանի հավաքականները ավարտեցին իրենց ելույթները 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի շրջանակներում: Վերջին տուրում մեր ընտրանին 1:2 հաշվով զիջեց Լատվիային, որը արդեն ապահովել էր առաջին տեղը խմբում, իսկ դաշտի տերերը` իսլանդացիները, առավելության հասան հույների նկատմամբ 5:4 հաշվով: Ավելացնենք, որ Լատվիայի ընտրանու հետ խաղում մեր հավաքականի միակ գնդակի հեղինակն է Վլադիմիր Մխիթարյանը:
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ավարտեց մրցաշարը վերջին տեղում, կրելով երկու պարտություն և ունենալով իր ակտիվում մեկ ոչ-ոքի, գնդակների տարբերությունը 4-10:

Մրցաշարային աղյուսակ

1. Լատվիա 3 3 0 0 11-5 9
2. Իսլանդիա 3 2 0 1 15-10 6
3. Հունաստան 3 0 1 2 6-11 1
4. Հայաստան 3 0 1 2 4-10 1

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel