Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.02.2011

Տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանությունը

Փետրվարի 3-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանությունը: Հաշվի առնելով այն, որ «Կիլիկիա» ակումբը հրաժարվել էր մասնակցությունից 2011թ. մրցաշրջանում, որոշում էր կայացվել չանցկացնել նախնական փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը, այլ վիճակահանություն անցկացնել «Շիրակ», «Արարատ», «Փյունիկ» և «Ուլիս» թիմերի մասնակցությամբ:
Վիճակահանության արդյունքում 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը ստացավ հետևյալ տեսքը`

1/4 եզրափակիչ

«Շիրակ»-«Փյունիկ»
«Բանանց»-«Գանձասար»
«Ուլիս»-«Արարատ»
«Միկա»-«Իմպուլս»

1/2 եզրափակիչ

«Ուլիս»-«Արարատ»/«Շիրակ»-«Փյունիկ»
«Միկա»-«Իմպուլս»/«Բանանց»-«Գանձասար»

Անցկացվեց նաև 2011թ. Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը, որոնց վրա հիմնվելով կկազմվի առաջնության խաղացանկը:

1. «Փյունիկ-2»
2. «Արարատ-2»
3. «Շենգավիթ»
4. «Շիրակ-2»
5. «Բանանց-2»
6. «Միկա-2»
7. «Իմպուլս-2»
8. «Փյունիկ-3»
9. «Գանձասար-2»

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel