Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.02.2011

Երիտասարդական հավաքականը կմրցի Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի և Անդորրայի հետ

Փետրվարի 3-ին ՈՒԵՖԱ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: 52 հավաքական բաժանվեցին 10 խմբի: Եզրափակիչ մրցաշարում, որը կանցկացվի Իսրայելում, կմասնակցի 8 թիմ: Տաս խմբի հաղթողներ և չորս լավագույն երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները կխաղարկեն յոթ ուղեգիր փլեյ-օֆֆ մրցակարգով:
Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդգրկված էր 3-րդ զամբյուղում և վիճակահանության արդյունքում հայտնվեց 3-րդ խմբում, որտեղ կմրցի Չեխիայի, Ուելսի, Մոնտենեգրոյի և Անդորրայի ընտրանիների հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel