Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.02.2011

Հայաստանի հավաքականը անցկացրեց վերջին երկու մարզումը

Հայաստանի ազգային հավաքականը երկու մարզում անցկացրեց, նախապատրաստվելով փետրվարի 9-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպմանը: Մարզումները անցկացվեցին Կիպրոսի առաջնության 3-րդ լիգայի թիմին պատկանող ակումբներից մեկի խաղադաշտում:
Մարզումների ընթացքում հիմնական շեշտը դրվեց երկկողմանի խաղի վրա, և, հատկապես, մշակվում էին կառուցողական գործողությունները հարձակման մեջ: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին այսօրվա մարզմանը, այդ թվում անմիջապես Կիպրոս ժամանած Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Լիմասոլ քաղաքի “Ցիրիոն” մարզադաշտում, ժամը 17:00-ին: Հանդիպումը հեռարձակվելու է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությամբ:

      

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel