Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.02.2011

"Ազգային" արտոնագրերը շնորհվեցին Բարձրագույն խմբի թիմերին

Փետրվարի 15-ին ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստը, ուր կայացվեց որոշում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների “ազգային” արտոնագրերի վերաբերյալ, ինչը թույլ կտա նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2011թ-ի առաջնությանը:

Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժանմունքի պետ Արա Լոպոյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Սաթենիկ Ամիրանյանը, անդամներ Հակոբ Համբարձումյանը և Հրաչյա Ղամբարյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, տեղակալ Արթուր Ազարյանը և բաժնի փորձագետները: Նրանք էլ ներկայացրեցին ակումբների գործերը կոմիտեի անդամների քննությանը:

2011թ-ի հունվարին ակումբները ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացրեցին իրենց փաստաթղթերը, որոնք վերաբերում են ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր Կանոնակարգի ոչ-ֆինանսական չափանիշներին (այն է` մարզական, կադրային-վարչական, իրավական և ենթակառուցվածքային), որոնց հիման վրա անցկացվեցին անհրաժեշտ ստուգումներ Արտոնագրման բաժնի փորձագետների կողմից: Այնուհետև կազմվեց հաշվետվություն Արտոնագրման կոմիտեի համար: Ստուգումների արդյունքներն ավելի մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Ա. Սարգսյանի կողմից:

Հիմնվելով այդ հաշվետվությունների վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի արտոնագրեր շնորհվեցին Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր 8 թիմերի մայր-ակումբներին: Դրանք են` «Փյունիկ», «Բանանց», «Ուլիս», «Միկա», «Գանձասար», «Շիրակ», «Արարատ» ՖԱ-ները և «Էրեբունի-Դիլիջան» ՄԱ-ն:
Այնուամենայնիվ, «արտոնագրային» գործընթացն այսքանով չի ավարտվում: Մինչև ս.թ. ապրիլի 8-ը ՈՒԵՖԱ-ի 2011/2012թթ-երի մրցաշրջանի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնություն ունեցող ակումբները պետք է ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնեն նաև իրենց ֆինանսական փաստաթղթերը, որոնց քննության հիման վրա որոշում կկայացվի ակումբների` «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրի ճակատագրի վերաբերյալ:

    

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel