Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.03.2011

ԵՎՐՈ-2012. Հայաստան-Ռուսաստան 0:0

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ընդունել էր Ռուսաստանի հավաքականին: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի. արդյունք, որի արդարացի լինելը խոստովանեցին մրցող կողմերի գլխավոր մարզիչները: Հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում և Վարդան Մինասյանը, և Դիկ Ադվոկատը նշեցին որ դաշտում ծավալված իրադարաձությունները, հանգեցրեցին տրամաբանական արդյունքի: Վերջնական և դիպուկ հարվածի խնդիրը թիմերին չհաջողվեց լուծել, սակայն պետք է նշել, որ հյուրերը ավելի մոտ էին հաղթանակի: Մեր տղաները ակտիվությամբ աչքի ընկան հանդիպման առաջին 15 րոպեների ընթացքում և երկրորդ կեսի միջնամասում: Այս ժամականակահատվածում հիշատակման արժանի է Յուրա Մովսիսյանի վտանգավոր հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասացանցին դրսի կողմից: Ռուս ֆուտբոլիստները, ունենալով տարածքային առավելություն, չէին կարողանում պատշաճ սրություն հաղորդել գրոհներին: Բերեզովսկին անթերի գործեց մի քանի դրվագներում, իսկ ընդհանուր առմամբ մեր թիմի պաշտպանական գիծը վստահ գործեց, ինչը չի կարելի ասել հարձակման օղակի մասին, որտեղ այս անգամ ստեղծագործական միտքը կաղում էր:
Երեկ ուշ երեկոյան ավարտվեցին B խմբի մյուս երկու հանդիպումները: Սլովակիայի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ Անդորրայի նկատմամբ, իսկ Իռլանդիայի ընտրանին հաղթեց ՆՀՀ Մակեդոնիայի թիմին 2:1 հաշվով:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ 0:0
26 մարտի, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Քրեյգ Թոմսոն (Շոտլանդիա)

ՀԱՅԱՍՏԱՆ` Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Լևոն Հայրապետյան (Արտակ Եդիգարյան, 67'), Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պինեյրո Պիզելի (Արթուր Եդիգարյան, 57'), Էդգար Մալաքյան (Էդգար Մանուչարյան, 49'), Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան:

Պահեստայիններ` Ստեփան Ղազարյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Դաշյան, Վալերի Ալեքսանյան:

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ՌՈՒՍԱՍՏԱՆ` Իգոր Ակինֆեև, Ռոման Շիշկին, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ, Յուրի Ժիրկով, Ռոման Շիրոկով, Իգոր Դենիսով, Կոնստանտին Զիրյանով, Ալեքսանդր Կերժակով (Պավել Պոգրեբնյակ, 78'), Անդրեյ Արշավին (Դինիյար Բիլյալետդինով, 90'), Ալան Ձագոև:

Պահեստայիններ` Վյաչեսլավ Մալաֆեև, Իգոր Սեմշով, Ռոման Պավլյուչենկո, Դենիս Գլուշակով, Ալեքսեյ Բերեզուցկի:

Գլխավոր մարզիչ` Դիկ Ադվոկատ

Զգուշացումներ` Լևոն Հայրապետյան, 33, Ռոման Շիշկին, 63, Էդգար Մանուչարյան, 87


Լուսանկարները` ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի

                       

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel