Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.04.2011

Հայաստանի U-21 հավաքականը անցկացրեց երկկողմանի խաղ

Ապրիլի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում երկօրյա ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացրեց երկկողմանի հանդիպում: Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմը բաժանել էր հետևյալ կազմերի`
Մարզաշապիկներով` Էդվարդ Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Վարազդատ Հարոյան, Անդրանիկ Ոսկանյան, Սարգիս Կարապետյան, Կամո Հովհաննիսյան, Վալտեր Պողոսյան, Արտակ Ալեքսանյան, Նորայր Գյոզալյան, Հովհաննես Հովհաննիսյան:
Ժիլետներով` Կարեն Իսրայելյան (Արսեն Պետրոսյան), Արգիշտի Պետրոսյան, Տարոն Ոսկանյան, Արման Հովհաննիսյան, Ալեն Համբարձումյան, Գագիկ Պողոսյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Բենիկ Հովհաննիսյան, Արտավազդ Բոյաջյան, Ալբերտ Հովակիմյան: Երկրորդ կեսում խաղադաշտ մտավ Խաչատուր Ավետիսյանը:
Թիմերը անցկացրեցին երկու խաղակես` յուրաքանչյուրը 20 րոպե տևողությամբ: Առաջին խաղակեսում Արտակ Ալեքսանյանն ու Նորայր Գյոզալյանը երկու գնդակ ուղարկեցին Կարեն Իսրայելյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ կեսում Ալբերտ Հովակիմյանը կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ մարզաշապիկներով հանդես եկող թիմի:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel