27.04.2011
Հայաստանի Մ-17 ընտրանին հաղթեց Ուկրաինայի հավաքականին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը առաջին հաղթանակը տոնեց Աստանայում անցկացվող «Ղազախստանի Նախագահի Գավաթի» մրցաշարի շրջանակներում: Նախորդ օրը Վրաստանի հավաքականից 3:5 հաշվով կրած պարտությունից հետո, այսօր մեր տղաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Ուկրաինայի ընտրանու դարպասը: 7-րդ րոպեին աչքի ընկավ Վարդան Բակալյանը, իսկ 28-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Արամայիս Քյոսայանը:
Մեր խմբի մյուս հանդիպումը` Թուրքիա-Վրաստան ավարտվել է թուրք ֆուտբոլիստների հաղթանակով 2:1 հաշվով:
Խմբում վերջին հանդիպումը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի ապրիլի 29-ին Թուրքիայի ընտրանու հետ:
Մրցաշարային աղյուսակ
1. Վրաստան 2 1 0 1 6-5 3
2. Հայաստան 2 1 0 1 5-5 3
3. Թուրքիա 2 1 0 1 3-3 3
4. Ուկրաինա 2 1 0 1 2-3 3