03.05.2011
Հայաստանի Գավաթի եզրափակիչը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը
Մայիսի 11-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2011թ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը: «Շիրակ» և «Միկա» թիմերի մրցավեճը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը` Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը: