Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.05.2011

2011թ. Հայաստանի Գավաթի եզրափակիչ. «Շիրակ»-«Միկա» 1:4

2011թ. Հայաստանի Գավաթի եզրափակիչը «Շիրակի» և «Միկայի» միջև հետաքրքրություն առաջացրել ոչ միայն խաղի կարևորության առումով: Գյումրիի թիմը այս մրցաշրջանում համեմատաբար հաջող է սկսել առաջնությունը: Իսկ «Միկայի» հետ երկու հանդիպումներում «Շիրակը» վաստակել է չորս միավոր, ընդ որում այս թիմերի վերջին հանդիպումը կայացավ մայիսի 8-ին և ավարտվեց «Շիրակի» հաղթանակով` 1:0 հաշվով:
Հետաքրքիր էր նաև այն, որ մրցակիցները եզրափակիչ դուրս գալով առիթ տվեցին վիճակագրության սիրահարներին գրանցելու հիշարժան փաստեր: Կկարողանա արդյոք «Միկան» վեցերորդ հաղթանակը տոնել նույնքան անգամ անցկացրած եզրափակիչներում և սահմանել յուրահատուկ ռեկորդ Հայաստանի Գավաթի խաղարկությունների պատմության մեջ: Կհաջողվի գյումրեցիներին ի վերջո տիրանալ պատվավոր ավարին չորրորդ փորձից:
Հանդիպմանը կարևորություն էր տալիս նաև այն փաստը, որ ապագա գավաթակիրը իրավունք էր ստանում Հայաստանը ներկայացնել Եվրոպայի լիգայի 2011-2012թթ.. մրցաշարում:
«Հանրապետական» մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերները հուսխաբ չեղան թիմերի խաղից: Իհարկե այս արտահայտությունը ավելի քիչ վերաբերվում է «Շիրակի» բազմաքանակ երկրպագուներին, ովքեր աջակցում էին իրենց թիմին խաղի ամբողջ ընթացքում: «Միկայի» երկրպագուները նույնպես հետ չէին մնում իրենց «գործընկերներից»:
«Միկայի» ֆուտբոլիստները չորս գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը, ընդունելով միայն մեկը: Ընդ որում «Շիրակի» ֆուտբոլիստները երեք անգամ ստիպված էին գնդակը հանել ցանցից անկյունայինի խաղարկումից հետո: Նարեկ Բեգլարյանը երկու անգամ և Ալեքսը ավելի աչալուրջ գտնվեցին վճռորոշ պահերին: Այդ ընթացքում Բարիկյանը անհատական անցումով մեկ գնդակ գրանցեց նոմինալ դաշտի տերերի օգտին: 3:1 հաշվի ժամանակ «Շիրակը» հնարավորություն ուներ կրճատելու հաշվի մեջ եղած տարբերությունը և էլ ավելի սրել պայքարը, սակայն չորս հարվածից բաղկացած հարվածաշարը գյումրեցիներին արդյունք չբերեց: Խաղավերջում ինտրիգը վերջանականապես վերացրեց Դոնգի գոլը:
«Միկան» 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը և դարձավ միանձնյա առաջատար այս մրցաշարում հաղթանակների քանակով: 5-ական անգամ Գավաթը նվաճել են «Փյունիկը» և «Արարատը»:

ՇԻՐԱԿ` Իգոր Լոգվինով, Արմեն Ղազարյան (Կարեն Ն. Խաչատրյան, 46), Արմեն Տիգրանյան, Տիգրան Դավթյան, Մկրտիչ Նալբանդյան, Դավիթ Հակոբյան, Անդրանիկ Բարիկյան, Կարեն Ալեքսանյան, Տիագո Լոպես (Հովհաննես Գրիգորյան, 22), Գևորգ Հովհաննիսյան, Արտակ Օսեյան (Հրաչյա Մնացականյան, 85):

ՄԻԿԱ` Գևորգ Կասպարով, Անդրանիկ Ոսկանյան (Արմեն Պետրոսյան, 67), Հրայր Մկոյան, Պեդրո Լոպես (Անդրանիկ Շահգելդյան, 82), Նարեկ Բեգլարյան, Գևորգ Պողոսյան (Դոնգ Ֆանգժու, 65), Էդնեյ դե Օլիվեյրա, Աղվան Մկրտչյան, Ալեքսանդր Թադևոսյան, Արամ Ոսկանյան (Կոնստանտին Մանդրիչենկո, 46), Ալեքս Էնրիկե դա Սիլվա:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel