Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.05.2011

Երկկողմանի խաղն ավարտվեց ոչ-ոքի

Մայիսի 18-ին Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներն Ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրեցին` ավարտելով երկօրյա ուսումնամարզական հավաքը: Կողմերն անցկացրեցին 3 խաղակես՝ յուրաքանչյուրը 20-ական րոպե:
Խաղն անցավ հավասար պայքարում և երկու հավաքականներն էլ գոլային պահեր ունեցան, սակայն դարպասները մնացին անառիկ:
Ազգային հավաքականի կազմում խաղին մասնակցեցին հետեւյալ խաղացողները` Ստեփան Ղազարյանը, Հրայր Մկոյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Յուսպաշյանը, Աղվան Մկրտչյանը, Արտակ Եդիգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վարդան Բակալյանը, Գագիկ Պողոսյանը, Հովհաննես Համբարձումյանը, Զավեն Բադոյանը, Արտակ Դաշյանը, Արտակ Գրիգորյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելլին:
Երիտասարդական հավաքականի կազմում ասպարեզ դուրս եկան հետեւյալ ֆուտբոլիստները` Արսեն Պետրոսյանը, Գագիկ Դաղբաշյանը, Գրիշա Խաչատրյանը, Ալեն Համբարձումյանը, Անդրանիկ Ոսկանյանը, Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը, Արգիշտի Պետրոսյանը, Սարգիս Կարապետյանը, Կամո Հովհաննիսյանը, Էդգար Մալաքյանը, Վալտեր Պողոսյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Արտակ Ալեքսանյանը, Դավիթ Սուջյանը, Նարեկ Գյոզալյանը, Արթուր Հակոբյանը, Նորայր Գյոզալյանը և Գևորգ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստանի հետ ԵՎՐՈ-2012 ընտրական հանդիպմանը, իսկ երիտասարդական հավաքականը հունիսի 7-ին կմրցի է Մոնտենեգրոյի ընտրանու հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel