Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.05.2011

Տեղի ունեցավ ՀՖՖ մրցավարական կոմիտեի հերթական նիստը

Ս/թ մայիսի 19-ին կայացավ ՀՖՖ Մրցավարական Կոմիտեի նիստը:
ՄԿ-ն քննարկեց հետևյալ հարցը.

ՀՀ ԲԽ034 «Գանձասար»-«Փյունիկ» խաղը սպասարկող մրցավար Արման Ամիրխանյանի և մրցավարի օգնական Արթուր Մուրադյանի հարցը:

Ս/թ մայիսի 15-ին կայացած ՀՀ Բարձրագույն Խմբի Առաջնության «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպման 82-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը 2-1 էր հօգուտ «Փյունիկի», մրցավարի օգնականը արձանագրել է խաղից դուրս վիճակ, որի հետևանքով «Գանձասար» թիմի խփած գոլը չի արձանագրվել:

Որոշում`
Դիտելով խաղի տեսագրությունը ՄԿ-ն եկավ այն եզրակացության, որ մրցավարի օգնականը սխալվել է և տվյալ խաղային դրվագում խաղից դուրս վիճակ չի եղել: Մրցավարի օգնական Արթուր Մուրադյանի 8.4 գնահատականը իջեցնել 5.9/անբավարար/ և որակազրկել Բարձրագույն Խմբում երեք մրցափուլով: /Կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 9/:

Մրցավար Ա. Ամիրխանյանը «Գանձասար» թիմի խաղացողներին զգուշացրել է 5 անգամ, «Փյունիկ» թիմի խաղացողներին` 3 անգամ:

Որոշում`
Դիտելով դրվագները ՄԿ-ն որոշեց, որ Գանձասարի ֆուտբոլիստներ Արսեն Ավետիսյանին /18 րոպեին/ և Արա Խաչատրյանին /83 րոպեին/ ցույց տրված դեղին քարտերը անհիմն են եղել: Մրցավար Ա. Ամիրխանյանի գնահատականը /8.4/ իջեցնել 6.9` հիմնվելով մրցավարների գնահատման չափորոշիչների վրա:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel