Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.05.2011

«ՀՖՖ-Կոկա Կոլա Գավաթ» մրցաշարի եզրափակիչը` մայիսի 22-ին

Ավարտվում է ՀՖՖ-ի և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության կողմից համատեղ անցկացվող «ՀՖՖ-Կոկա Կոլա Գավաթ» մրցաշարը: Այն մեկնարկեց ապրիլի 4-ին և անցկացվեց երկու փուլով` առաջինում Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի ավելի քան 420 միջնակարգ դպրոցների 1999-2001 թվականներին ծնված տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցեցին խմբային մրցաշարերում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը շարունակեցին պայքարը օլիմպիական մրցակարգով:
Մայիսի 22-ին «ՀՖՖ-Կոկա Կոլա Գավաթ» մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն Արենիի և Վանաձորի թիմերը, իսկ 3-րդ տեղը զբաղեցնելու համար կպայքարեն Չարենցավանն ու Իջևանը:
Հաղթող թիմերին Կոկա-Կոլա-ն եվ ՀՖՖ-ն կարժանացնեն բազմաթիվ նվերների` մարզահագուստների, ֆուտբոլի գնդակների: Մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, հաղթող թիմը կստանա նաև ՀՖՖ-Կոկա Կոլա Գավաթ Գավաթը:
Այն ԶԼՄ-ի ներկայացուցիչները, ովքեր կցանկանան լուսաբանել մրցաշարի եզրափակիչ հանդիպումները կարող են այցելել «Փյունիկ» մարզադպրոց: Խաղերի սկիզբը մայիսի 22-ին, ժամը 12:00-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel