Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.06.2011

Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն

Հունիսի 23-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց երկրորդ հանդիպումը Բուլղարիայի Պրավեց քաղաքում ընթացող ընկերական մրցաշարի շրջանակներում: Առաջին տուրում Ռումինիայի ընտրանուց կրած պարտությունից հետո, մեր տղաներին հաջողվեց հաղթել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին 4:1 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկան Էդուարդ Ավագյանը, Վարդան Բակալյանը, Համլետ Ասոյանը (11-մետրանոց) և Նարեկ Պետրոսյանը: Բուլղարիայի և Ռումինիայի հավաքականների հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
Երկու տուրերից հետո մրցաշարային աղյուսակը ստացել է հետևյալ տեսքը`

1. Ռումինիա 2 1 1 0 5-1 4
2. Բուլղարիա 2 1 1 0 3-2 4
3. Հայաստան 2 1 0 1 4-5 3
4. Հյուսիսային Իռլանդիա 2 0 0 2 2-6 0

Հունիսի 25-ին կկայանան եզրափակիչ տուրի հանդիպումները: Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին կմրցի բուլղարացիների հետ, իսկ Ռումինիան կխաղա Հյուսիսային Իռլանդիայի թիմի հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel