Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.06.2011

Տեղի ունեցավ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 9 հերթական ժողովը

2011 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» ԻԱՄ թիվ 9 հերթական ժողովը: Ժողովի օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`

1. Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում:

2. Օրակարգի հաստատում:

3. Նախագահի ուղերձ:

4. Հաշվիչ հանձնաժողովի և քարտուղարության ընտրություն:

5. Նիստի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն

6. ՀՖՖ նախագահի գործունեության հաշվետվություն:

7. Նախորդ տարվա հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվության հաստատում:

8. Անկախ աուդիտորական ընկերության զեկույց:

9. Հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի հաստատում:

Ժողովը նախագահում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Օրակարգում տեղ գտած բոլոր հարցերը արժանացան ժողովի պատվիրկաների հաստատմանն, այդ թվում նաև «Բեյքեր Թիլլի» անկախ աուդիտորական ընկերության զեկույցը (հաշվետվություն), որի արդյունքում հաստատվել է նաև 2010թ. ՀՖՖ ֆինանսական հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel