25.06.2011
Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը Պրավեցի միջազգային մրցաշարում
Հունիսի 25-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Բուլղարիայի Պրավեց քաղաքում անցկացվող ընկերական մրցաշարի շրջանակներում: Վերջին տուրում Սուրեն Չախալյանի սաները հանդիպեցին տանտերերի` Բուլղարիայի հավաքականի հետ և զիջեցին 0:1 հաշվով: Միակ գնդակը բուլղարացիները խփեցին 85-րդ րոպեին: Հայաստանի մինչև 17 տարկենաների ընտրանին գրավեց խնբում 3-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռումինիայի հավաքականը, որը 4:1 հաշվով առավելության հասավ հյուսիսիռլանդացիների նկատմամբ:
Եզրափակիչ մրցաշարային աղյուսակը`
1. Ռումինիա 3 2 1 0 9-2 7
2. Բուլղարիա 3 2 1 0 4-2 7
3. Հայաստան 3 1 0 2 4-6 3
4. Հյուսիսային Իռլանդիա 3 0 0 3 2-7 0