15.07.2011
Եվրոպայի լիգա. «Վոլերենգա»-«Միկա» 1:0
Հուլիսի 14-ին Երևանի «Միկան» անցկացրեց Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը: Օսլոի «Ուլևոլ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց «Վոլերենգայի» հաղթանակով 1:0 հաշվով: Միակ գնդակի հեղինակ դարձավ Մորտեն Բերեն 68-րդ րոպեին: Պատասխան խաղը տեղի կունենա Երևանում հուլիսի 21-ին «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին:
Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ