Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2011

«Էրեբունին» պարտվեց «Օմոնիային»

Կիպրոսում ավարտվեց Եվրոպայի ֆուտզալի գավաթի խմբային մրցաշարը: Վերջին տուրում Երևանի «Էրեբունիի» մրցակիցն էր խմբի առաջատարը` «Օմոնիան»: Արմեն Գյուլամբարյանը և Արամ Քոսայանը մեկական գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը յուրաքանչյուր խաղակեսում: «Օմոնիան» պատասխանեց ութ գոլով: 2:8 և «Էրեբունին» դուրս մնաց հետագա պայքարից: Մյուս հանդիպումը խմբում ավարտվեց «Պարի Սպորտինգ Կլաբ» թիմի հաղթանակով «Ֆլամուրտարիի» նկատմամբ 9:5 հաշվով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel