Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.09.2011

Վարդան Մինասյան. "Անդորրայի հետ բոլոր թիմերն էլ դժվար են խաղում"

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անցկացրեց նախախաղային մամուլի ասուսլիսը Անդորրա լա Վելլայի “Կոմունալ” մարզադաշտում` պատասխանելով հայ և անդորրացի լրագրողների հարցերին:

- Վաղը հե՞շտ խաղ եք սպասում` ինչպես և Հայաստանում:

- Հեշտ խաղ չի լինելու: Մի քանի անգամ եղել եմ Անդորրայում և կարող եմ ասել որ նախկինի համեմատ Անդորրան ավելի լավ է խաղում և ավելի ագրեսիվ ֆուտբոլ է ցույց տալիս:

- Անդորրայի խաղացողները պրոֆեսիոնալ չեն, և հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպե՞ս եք տրամադրելու ձեր ֆուտբոլիստներին:

- Այսպիսի խաղերն իրենց յուրահատուկ դժվարություններն ունեն: Ցանկացած խաղում եթե լավ չտրամադրվես, ապա կարող ես պատժվել: Բացի այդ, Անդորրայի հետ բոլոր թիմերն էլ դժվար են խաղում:

- Անդորրան վերջին երկու ընտրական խաղերում մրցել է Սլովակիայի հետ և երկու դեպքում էլ զիջել է նվազագույն հաշվով: Ձեր կարծիքով դա պատահական է թե Անդորրան ընտրական փուլի մեկնարկի համեմատ ավելացրել է:

- Երկու խաղերն էլ ես նայել եմ: Ընդհանրապես, Անդորրայի կարգի թիմերի դեմ, պետք է արագ գոլ խփել: Առաջին խաղում չնայած Սլովակիան շուտ խփեց գոլ, բայց դժվար խաղ ստացվեց: Իսկ երկրորդ խաղում Սլովակիան չկարողացավ շուտ բացել հաշիվը և բարդացրեց իր խնդիրը:

- Պաշտպանության կենտրոնում Դենիս Թումասյանի չժամանելուց հետո արդեն որոշե՞լ եք` ովքեր են խաղալու:

- Կխաղան Հրայր Մկոյանն ու Վալերի Ալեքսանյանը:

- Իռլանդիան` հաշվի առնելով Անդորրայի մարզադաշտի խոտածածկի որակը, ցանկացել է հանդես գալ Բարսելոնայում, բայց մերժում է ստացել ՈւԵՖԱ-ից: Այժմ խոտածածկը լավ վիճակում չէ: Որքանո՞վ եք դա կարևորում:

- Դա շատ կարևոր է, քանի որ մեր թիմի խաղը հիմնված է ցածրից փոխանցումների վրա: Դեռ լավ չեմ ծանոթացել խոտածածկի որակին: Եթե այն լինի նորմալ վիճակում, ապա շատ լավ կլինի մեզ համար:

- Որն է Հայաստանի հավաքականի նպատակը ընթացիկ ընտրական փուլում:

- Մենք երիտասարդ թիմ ունենք և այսօր այն կայացման փուլում է: Այս ընտրական փուլը հիմնականում ծառայում է այդ նպատակին: Դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները և քայլ առ քայլ առաջ կգնանք: Միաժամանակ, բոլոր խաղերին մենք դուրս ենք գալիս հաղթանակի ձգտումով:

- Այդ ամենը նկատի ունենալով, հնարավո՞ր է, որ վաղն ասպարեզ դուրս բերեք երիտասարդների:

- Առանց այդ էլ բոլորը երիտասարդ են: Բացառությամբ դարպասապահի և թիմի ավագի, թիմը կազմված է երիտասարդներից:

Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (HAKBER-FFA-ARMSPORT)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel