Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.09.2011

Ռաֆայել Նազարյան. "Ամենայն լրջությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին"

Այսօր “Անդորրա Քրաուն Պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը: Հիշեցնենք որ երիտասարդական ընտրանիների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Երևանի ժամանակով:

- Ինչ եք սպասում վաղվա խաղից, հաշվի առնելով, որ Անդորրան շատ վատ է սկսել, իսկ Հայաստանը' լավ:

- Ամենայն լրջությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին: Թերագնահատման մասին խոսք անգամ լինել չի կարող: Կապ չունի Չեխիան է մրցակիցը, թե Անդորրան, Ուելսը, թե Մոնտենեգրոն: Ամենևին նշանակություն չունի նաև, թե ինչպես է սկսել Անդորրան ընտրական փուլը:

- Հայաստանի հնարավորություններն ինչպես եք գնահատում Չեխիայի, Ուելսի և Մոնտենեգրոյի հետ պայքարում:

- Այժմ մենք պատրաստվում ենք Անդորրայի հետ հանդիպմանը, իսկ ընտրական փուլում մեր հնարավորությունների մասին այժմ չեմ ցանկանում խոսել։

- Արդեն մարզվել եք այն մարզադաշտում, որտեղ կայանալու է խաղը: Ինչ կասեք խոտածածկի որակի վերաբերյալ: Շատերն ասում են, որ այնտեղ խաղալը բարդ է:

- Մենք մեկ մարզում անցկացրել ենք: Այո, բարդ է: Ինչ վերաբերում է խոտծածկին, ապա սպասվածից ավելի լավն էր:

- Երիտասարդական հավաքական հրավիրված խաղացողների մարզավիճակից գոհ եք:

- Այո, գոհ եմ, բոլորն էլ պատրաստ են վաղվա խաղին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel