Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.09.2011

Վարդան Մինասյան. «Սլովակներին հաղթեցինք ի շնորհիվ մեր տղաների հոյակապ խաղի»

Սեպտեմբերի 9-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Հայաստանի ընտրանու ելույթներին 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Անդորրայի և Սլովակիայի հավաքականների հետ:

Պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին, պ-ն Մինասյանը մասնավորապես նշեց, որ թիմը հետզհետե փորձ է ձեռք բերում և հաջող անցկացրած հանդիպումներից առաջացած ոգևորությունը բացասաբար չի ազդի թիմի հետագա ելույթների վրա:

Միաժամանակ լրագրողի այն հարցին, թե արդյոք 4:0 հաշիվը սպասելի էր և արդյոք բախտի գործոնը նույնպես իր դերը խաղաց հաղթանակի մեջ, պատասխանն այն էր, որ առանց բախտի գործոնի չի կարող լինել, սակայն պետք է հաշվի առնել նաև խաղի որակը, և, բացի դրանից, ուժեղի բախտն է միշտ բերում:

Սլովակիայի թիմի հետ հանդիպման ընթացքի մասին Հայաստանի ընտրանու մարզիչը նշեց, որ իր կարծիքով բեկումնային պահը եղավ 1:0 հաշվից հետո, երբ սլովակները մոտ էին Բերեզովսկու պաշտպանած դարպասը գրավելու: Սլովակիայի թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը ասել էր, որ իր թիմը պարտվեց սխալ մարտավարության ընտրելու արդյունքում, սակայն մեր թիմի մարզիչը ընդգծեց, որ հաղթանակը կայացավ ի շնորհիվ մեր տղաների հոյակապ խաղի, ուշադրություն հրավիրելով այն փաստին որ յուրաքանչյուր թիմ գոհ է լինում երբ ունենում է երկու ընդգծված գոլահար, իսկ մեր թիմում կա չորս այդպիսի խաղացող:

Վերջին երկու հանդիպումների հարցի վերաբերյալ Վարդան Մինասյանը ակնարկեց, որ Իռլանդիայի մասին կխոսի միայն Մակեդոնիայի ընտրանու հետ հանդիպումից հետո: Խմբի ֆավորիտների մասին խոսելով, Մինասյանը նշեց, որ կա 4 թիմ և դժվար է առանձնացնել որևէ մեկը:

Մարզիչը համոզմունք հայտնեց, որ Մակեդոնիայի հետ հանդիպմանը մարզադաշտը լեփ-լեցուն կլինի ֆուտբոլասերներով, ինչը ևս մեծապես կնպաստի լավ խաղ ցուցադրող, բայց ցածր արդյունքներ արձանագրած հավաքականի դեմ:

Պաշտպանության մեջ խնդիրների մասին խոսելով Մինասյանը հույս հայտնեց, որ Ռոբերտ Արզումանյանին կհաջողվի վերականգնվել, եթե ոչ, ապա այլ տարբերակ կընտրվի:

Ընտրանու հավանական թեկնածուների մասին. Օզբիլիսը շարունակելու է համարվել թեկնածու, Թումասյանը հրավիրվել էր թիմ և չէր եկել վերջին պահին, պարզություն չկա: Բետեի ելույթներին մարզիչը հետևում է, սակայն դարպասապահն անկայուն խաղ է ցուցադրում: Այս առումով խոսք գնաց նաև երիտասարդական թիմի թեկնածուների մասին և Մինասյանը նշեց, որ կա 4-5 հոգի, ովքեր կարող են համալրել ազգային թիմը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel