Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.09.2011

Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Վերջին տուրում մեր ընտրանին հանդիպեց տանտիրուհիների` ՆՀՀ Մակեդոնիայի թիմի հետ: Նախորդ երկու տուրերում մեր թիմը պարտություններ էր կրել Ավստրիայից և Իտալիայից միևնույն 7:0 հաշվով: Այս խաղում էլ մեր ֆուտբոլիստուհիները տանուլ տվեցին մրցակցին յոթ գնդակի առավելությամբ, սակայն այս անգամ 1:8 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Լիդա Սիրունյանը, ով մրցակցի դարպասը գրավեց 57-րդ րոպեին: Ավստրիայի և Իտալիայի ընտրանիները իրենց հանդիպումը ավարտեցին ոչ-ոքի 0:0 հաշվով և գրավելով առաջին երկու տեղերը դուրս եկան մրցաշարի հաջորդ փուլ:

Մրցաշարային աղյուսակ

1. Ավստրիա 3 2 1 0 12-1 7
2. Իտալիա 3 2 1 0 11-0 7
3. ՆՀՀ Մակեդոնիա 3 1 0 2 9-10 3
4. Հայաստան 3 0 0 3 1-22 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel