Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.09.2011

Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց ՖԻՖԱ-ի սեմինար ֆուտզալի մարզիչների և մրցավարների համար

Սեպտեմբերի 23-25-ը ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց ՖԻՖԱ-ի կողմից կազմակերպված սեմինար ֆուտզալի մարզիչների և մրցավարների համար: Սեմինարի աշխատանքները վարեցին ՖԻՖԱ-ի ֆուտզալի մարզիչների ինստրուկտոր Միկո Մարտիչը և ՖԻՖԱ-ի ֆուտզալի մրցավարների ինստրուկտոր Սիլվո Բորոշակը: Երեք օրվա ընթացքում անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ունկնդիրները ծանոթացան ֆուտզալ խաղի կանոններում կատարված փոփոխություններին, մրցավարները հանձնեցին հատուկ ՖԻՖԱ-ի կողմից մշակված մրցավարական տեստ: Բացի դրանից, ՖԻՖԱ-ի մասնագետները գնահատական տվեցին մարզիչներին և մրցավարներին, որոնց գիտելիքները և աշխատանքը դիտելու հնարավորություն ընձեռնվեց Հայաստանի ֆուտզալի առաջնության «Շահումյան»-«Թալգրիգ» հանդիպման ժամանակ: Սեմինարի վերջում մասնակիցներին շնորհվեցին արտոնագրեր:

Սեմինարի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel