Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.10.2011

Հայաստանի ֆուտզալի հավաքականը գրավեց երկրորդ տեղը Թբիլիսիի մրցաշարում

Թբիլիսիում ավարտվեց ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը: Իր վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը անցկացրեց Մալթայի հետ և հաղթեց 4:0 հաշվով: Երկուական գոլի հեղինակ դարձան Արմեն Գյուլամբարյանը և Գրիգոր Կապուկրանյանը: Վրաստանի և Մոլդովայի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 2:2 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարը ավելի հաջող անցկացրեցին դաշտի տերերը:
Այսպիսով Վրաստանի հավաքականը գրավեց առաջին տեղը և դուրս եկավ հաջորդ փուլ: Հայաստանի ընտրանին զբաղեցրեց երկրորդ տեղը, սակայն լավագույն երկրորդ տեղը գրաված թիմերի շարքը չմտավ:

Մրցաշարային աղյուսակ

1. Վրաստան 3 2 1 0 20-9 7
2. Հայաստան 3 1 2 0 8-4 5
3. Մոլդովա 3 1 1 1 19-10 4
4. Մալթա 3 0 0 3 0-24 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel