Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.10.2011

Հայաստանի Մ-19 ընտրանին պարտվեց Հունաստանի հավաքականին

Հոկտեմբերի 23-ին կայացան Եվրոպայի մինչև 19 տարեկանների հավաքականների առաջնության երևանյան փուլի 2-րդ տուրի հանդիպումները: «Միկա» մարզադաշտում մրցեցին Սլովայիայի և Անդորրայի ընտրանիները: Արդեն 4-րդ րոպեին Օրշուլան բացեց հանդիպման հաշիվը և թվում էր թե Անդորրայի թիմը չի կարողա խուսափել հերթական խոշոր հաշվով պարտությունից: Սակայն խաղն այդպես էլ ավարտվեց` 1:0 հաշվով հօգուտ սլովակների:
«Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին ընդունել էր Հունաստանի հավաքականին: Հյուրերին հաջողվեց իրենց կամքը թելադրել հանդիպաման գրեթե ողջ ընթացքում և հաղթել 2:1 հաշվով: Այս խաղում էլ հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: Կատիդիսը գլխի հարվածով գրավեց մեր թիմի դարպասը: Հույները վերահսկում էին խաղի ընթացքը և մեր տղաներին միայն ընդմիջումից հետո հաջողվեց մի քանի սուր գրոհ կազմակերպել: Այն էլ հիմնականում կատարված փոփոխությունների շնորհիվ: Ի վերջո 76-րդ րոպեին Հովհաննես Հովհաննիսյանը ձեռնարկեց անհատական անցում և վերականգնեց հաշվի հավասարությունը: Հաջորդ իսկ գրոհը հաջողություն բերեց հյուրերին: Սլացիկ գրոհից հետո Բակասետասը կրկին գլխի հարվածով առաջ մղեց հյուրերին: Հաշիվը մնաց անփոփոխ մինչև հանդիպման վերջը:
Հոկտեմբերի 26-ին կկայանան վերջին տուրի հանդիպումները: Ժամը 15:00-ին «Միկա» մարզադաշտում կհանդիպեն Հունաստանը և Սլովակիան, իսկ «Հանրապետական» մարզադաշտում կխաղան Հայաստանն ու Անդորրան:

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel