Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.10.2011

Ռուբեն Հայրապետյան. «Պատասխան տվեք Լոռու մարզի բնակչությանը»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխանելով 2011թ-ին հոկտեմբերի 14-ին հրապարակված հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ `
«ՀՖՖ նախագահը նոր չէ, որ տեղեկացել է նշված դատական հայցերի մասին և շուրջ մեկ տարի լռելուց հետո հիշել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցեր է ներկայացրել»:
Հոդվածագիրը այնուհետև տարակուսանք հայտնելով ՀՖՖ նախագահի «ուշացած» հայտարարության մասին և դրսևորելով «կուռ» տրամաբանություն, այն գնահատել է որպես նախագահականից իջեցված հրահանգի կատարում և կազմակերպության դեմ հրահրված կեղտոտ քարոզարշավի շարունակություն:
Նախ, ինչ վերաբերվում է «ուշացած» հայտարարությանը, ապա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես դատական գործընթաց ձեռնարկած կողմ բոլորից լավ պետք է իմանար, որ ՀՖՖ-ն ոչ թե դատական գործընթացի սկզբից որպես կողմ ներգրավված է եղել գործում, այլ հետագայում դատարանի կողմից ճանաչվել է որպես երրորդ անձ և ՀՖՖ մասնակցությամբ առաջին դատական նիստը տեղի է ունեցել ս/թ օգոստոս ամսին: Բացի այդ, նույնիսկ, եթե անգամ նրանց կողմից վկայակոչած փաստերը համապատասխանեին իրականությանը, չափից դուրս վառ երևակայություն է հարկավոր, որպեսզի իմ «ուշացած» հայտարարությունը գնահատվի, որպես նախագահականից իջեցված հրահանգ:
Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շփոթելով ցանկալին իրականի հետ, իր պատասխանով ցանկացել է ընդամենը իր «իրավապաշտպան» իմիջին կցել նաև «նախագահականից հալածվող զոհի» կերպարը և այդպիսով հանրությանը շեղել իր ձեռնարկած «իրավապաշտպան» գործունեության իրական պատկերից:
Վերջում ցանկանում եմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարությանը մի խորհուրդ տալ` մտածեք ոչ թե այն մասին, թե ինչ պատասխան պետք է տաք ինձ, որպես ՀՖՖ նախագահի, այլ այն մասին, թե ինչ պատասխան պետք է տաք Լոռու մարզի բնակչությանը, որի անունից այդքան ջանասիրաբար իրականացնում եք վերը նշված «իրավապաշտպան» գործունեությունը:
Ավելացնեմ նաև, որ ես երկու ձեռքով կմիանամ այն բոլոր գնահատականներին, որոնք տեղի բնակչությունը կտա ձեր գործունեության վերաբերյալ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
Ռուբեն Հայրապետյան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel