07.11.2011
Տեղի ունեցավ 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը
Նոյեմբերի 7-ին ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի ունեցավ 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն ութ թիմ բաժանված էին երկու զամբյուղի, ըստ առաջնության ամփոփիչ աղյուսակում զբաղեցրած տեղերի: Առաջինում` «Ուլիս», «Փյունիկ», «Գանձասար» և «Բանանց» թիմերը, երկրորդում` «Միկան», «Իմպուլսը», «Շիրակը» և «Արարատը»:
Վիճակահանություն արդյունքում 1/4 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը`
«Ուլիս»-«Արարատ» (հանդիպումները կկայանան նոյեմբերի 19-ին և 23-ին)
«Գանձասար»-«Իմպուլս» (նոյեմբերի 19-ին և 23-ին)
«Փյունիկ»-«Միկա» (նոյեմբերի 20-ին և 24-ին)
«Շիրակ»-«Բանանց» (նոյեմբերի 20-ին և 24-ին)
Առաջին հանդիպումները կկայանան ժամը 14:00-ին:
Կիսաեզրափակիչ զույգերը ստացան հետևյալ տեսքը`
«Գանձասար»-«Իմպուլս»/«Ուլիս»-«Արարատ»
«Շիրակ»-«Բանանց»/«Փյունիկ»-«Միկա»
Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան 2012թ. մարտ-մայիս ամիսներին:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2012թ. մայիսի 10-ին