Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.11.2011

Հայտնի դարձան Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մրցակիցները

Նոյեմբերի 29-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ 2012-2013թթ. մրցաշրջանի Եվրոպայի մինչև 19 և 17 տարեկանների առաջնությունների առաջին որակավորման փուլի, ինչպես նաև մինչև 19 տարեկանների Եվրոպայի ընթացիկ առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքնում կազմվեցին հետևյալ խմբերը`

2012թ. մայիսի 23-ից 28-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին կմասնակցի էլիտ ռաունդի մրցաշարին, որը կանցկացվի Իտալիայում: Բացի դաշտի տերերից մեր թիմի մրցակիցները կլինեն Իսպանիան և Բելգիան:

2012-2013թթ. Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հայտնվեց 9-րդ խմբում, որտեղ կմրցի Շոտլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացվի Շոտլանդիայում 2012թ. հոկտեմբերի 9-ից 14-ը:

2012-2013թթ. Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընդգրկվեց 1-ին խմբում: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բելառուսի, Սերբիայի և Մոլդովայի ընտրանիները: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում 2012թ. սեպտեմբերի 25-ից 30-ը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel