Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.12.2011

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվերներ է հանձնել ԼՂՀ ազատամարտիկների 15 ընտանիքների

Բարեգործական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովի ընթացքում ԼՂՀ ազատամարտիկների 15 ընտանիքների նվիրաբերել է հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ և սառնարաններ: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ տարին անընդմեջ է բարեգործական առաքելությամբ ժամանում Ստեփանակերտ: Հենրիխ Մխիթարյանը Ստեփանակերտում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Հաջորդ բարեգործական այցը ՀՖՖ նախագահը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կիրակացնեն դեկտեմբերի 16-ին' այցելելով Գավառ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel