15.12.2011
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը
Այսօր Հարսնաքար համալիրում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար բարձրագույն խմբի ակումբներից ներկայացվել է 35 թեկնածություն, ազգային հավաքականից` 11, իսկ երիտասարդական հավաքականից 5 ֆուտբոլիստի թեկնածություն: 284 միավորով տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Հենրիխ Մխիթարյանը: Ոսկե խաղակոշիկը եւ դրամական պարգեւը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: