15.12.2011
Վարդան Մինասյանը` տարվա լավագույն մարզիչ
Այսօր Հարսնաքար համալիրում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Տարվա լավագույն մարզչին որոշելու համար ներկայացվել է 10 մարզիչների թեկնածություն, որոնք ներկայացնում էին Հայաստանի ազգային հավաքականները և Բարձրագույն խմբի ակումբները: 331 միավորով տարվա լավագույն մարզիչ է հռչակվել Վարդան Մինասյանը: Մրցանակը եւ դրամական պարգեւը Վարդան Մինասյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: