Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.12.2011

Հենրիխ Մխիթարյանն այցելեց Գավառի մանկատուն և Մարտունու մարզադպրոց

Շարունակելով իր բարեգործական այցելությունները, Լեռնային Ղարաբաղից հետո այսօր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ ներկայացուցիչների հետ այցելեց Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Մարտունի քաղաքներ: Գավառում Հենրիխ Մխիթարյանը եղավ Գավառի մանկատանը, հանդիպեց մանկատան սաների հետ, դիտեց նրանց բեմադրած ֆուտբոլային թեմաներով ներկայացումը, այնուհետեւ համակարգչային տեխնիկա եւ այլ նվերներ նվիրեց մանկատան սաներին` շնորհավորելով նրանց գալիք ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները Գավառի մանկատանը նվիրեցին մարզական գույք` գնդակներ, մարզաշապիկներ եւ այլ մարզական իրեր` նպաստելու համար մանկապատանեկան սպորտի եւ հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մարզերում: Մանկատան սաները մեծ խանդավառությամբ ընդունեցին 2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին:
Մարտունիում Հենրիխ Մխիթարյանը եւ ՀՖՖ ներկայացուցիչներն այցելեցին Մարտունու մարզադպրոց: Հենրիխ Մխիթարյանը նախ կարճ ֆուտբոլային հանդիպում անցկացրեց մարզադպրոցի սաների հետ, այնուհետեւ դպրոցի դահլիճում պատասխանեց դպրոցականների, ուսուցիչների եւ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի: Մարտունիում նույնպես մեծ խանդավառությամբ ընդունեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպանին եւ բազում նոր հաղթանակներ մաղթեցին մեր ազգային հավաքականին: ՀՖՖ ներկայացուցիչները Մարտտունու մարզադպրոցին նվիրեցին ֆուտբոլային գնդակներ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel