Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

19.12.2011

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» հարցման արդյունքները

«Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» որոշման կարգերի համաձայն ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հրապարակում է հարցման արդյունքները:
Հիշեցնենք որ Կարգերի համաձայն Լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի համար քվերակելու իրավունք ունեն`ՀՖՖ գործկոմի անդամները, 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահները, 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչները, 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագները, 2011թ. Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներն և տեսուչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկությանը ներկայացված էր 51 ֆուտբոլիստի ազգանուն (Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների կողմից սահմանված ժամկետում ներկայացված իրենց թիմի հինգ ֆուտբոլիստի թեկնածությունները, ինչպես նաևւ ՀՖՖ կողմից ներկայացված տվյալ մրցաշրջանում ազգային և երիտասարդական հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների թեկնածությունները), որոնցից պետք է ընտրվեր լավագույն երեքը: Կարգի համաձայն, միավորների հաշվառումը կատարվել է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկությանը ներկայացված էր 10 մարզչի ազգանուն (Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների թիմերի գլխավոր մարզիչները, Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները), որոնցից պետք է ընտրվեր լավագույն երեքը: Կարգի համաձայն, միավորների հաշվառումը կատարվել է հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր:
Կարգի համաձայն, ակումբների ներկայացուցիչները չեն քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի համար:

Քվեաթերթիկները Կարգի համաձայն, փակ ծրարով ներկայացվել են ՀՖՖ:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» - աղյուսակ, արդյունքներ
«Տարվա լավագույն մարզիչ» - աղյուսակ, արդյունքներ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel