Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.12.2011

Ավարտվեց 2011 թվականի մարզչական “Ա” արտոնագրի դասընթացը

2011 թվականի փետրվարի 5-ին մեկնարկել էր ՈՒԵՖԱ/ՀՖՖ-ի մարզչական “Ա” արտոնագրի հերթական դասընթացը: Այն տևեց 11 ամիս և ավարտվեց սույն թվականի դեկտեմբերին: “Ա” արտոնագրի դասընթացին մասնակցելու գլխավոր նախապայմաններն էին` մարզչական “Բ” արտոնագրի առկայությունը և առնվազն մեկ տարվա աշխատանքային պրակտիկան ՀՀ Բարձրագույն խմբի ակումբներից մեկում:

Սկսած 2011 թվականի մրցաշրջանից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների գլխավոր մարզիչները, մարզչի օգնականներն ու ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները պարտավոր են ունենալ “Ա” արտոնագիր, իսկ ակումբի մյուս մարզիչները` առնվազն “Բ” արտոնագիր:

Դասընթացի ողջ ժամանակահատվածում ՀՖՖ հրահանգիչները անցկացրեցին տեսական և գործնական պարապմունքներ, այցելեցին դասընթացի մասնակիցներին և գնահատեցին իրենց աշխատանքը թիմերում: Դասընթացի ավարտական փուլում մասնակիցները հանձնեցին տեսական քննությունն մրցավարությունից, գործնական քննություն, ըստ վիճակահանությամբ որոշված թեմաների: Պաշտպանեցին իրենց կողմից գրված դիպլոմային/ավարտական աշխատանքները:

Դասընթացի ավարտական փուլում երկօրյա դասախոսություններով հանդես եկավ Հոլանդիայից հրավիրված ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը, ով աշխատել է Ռուսաստանի, Հոլանդիայի, Հարավային Կորեայի և Ուելսի հավաքականներում, ինչպես նաև Բարսեոնայում, Մանչեսթեր Սիթիում, Ֆեյենորդում և այլ ակումբներում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel