20.01.2012
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել Յոզեֆ Բլատերի եւ Միշել Պլատինիի հետ
Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ: Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ու համաշխարհային եւ եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: