Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.01.2012

Եվս մեկ ընկերական հանդիպում` Բելառուսի ազգային հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ՀՖՖ-ի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel