Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.02.2012

Հայ մրցավարները Անթալիայում սպասարկել են 25 ընկերական հանդիպում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում: ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ հավաքին ներգրավված Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 20 մրցավարները 25 ընկերական հանդիպում են սպասարկել ռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական և ռուսական ակումբների մասնակցությամբ, որոնք նույնպես հավաք էին անցկացնում Անթալիայում: Մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով եւ սպասարկելով 25 հանդիպում, Կ.Նալբանդյանի հավաստմամբ, Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները թե բարելավել են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, թե միաժամանակ մեծ փորձ են ձեռք բերել` նպաստելով իրենց մրցավարական որակների բարելավմանը:

Հավաքի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel