Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.03.2012

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը` հավաքականի հանդիպումների և առաջիկա ծրագրերի մասին

Մարտի 5-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ազգային ընտրանու գլխավոր մարզիչն անդրադարձավ ազգային հավաքականի հանդիպումներին Կիպրոսում, խոսեց ազգային հավաքականի առաջիկա ծրագրերից:
Անդրադառնալով Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին, Վարդան Մինասյանը նշեց, որ հիմնական նպատակն էր տեսնել այն ռեզերվը, որն այս պահին պատրաստ է համալրել ազգային հավաքականը, քանի որ հավաքականը դեռ կայացման փուլում է, ու նաև դիտարկել այն խաղացողներին, ովքեր անցած տարի քիչ էին խաղացել, քիչ ժամանակ էին ունեցել խաղալու, եւ ի վերջո, տեսնել այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած տարի շատ ժամանակ են անցկացրել հավաքականում եւ ստուգել նրանց խաղակցվածությունը:
Անդրադառնալով հանդիպումների կազմերին, Վ. Մինասյանը նշեց , որ նախապատվությունը մի քիչ տրվել էր Կանադային, քանի որ խաղը տեղի էր ունենում ՖԻՖԱ-ի օրացույցով պաշտոնական հանդիպումների օրը եւ վարկանիշային էր: Կազմերի ընտրության երկրորդ պատճառն այն էր, որ ընկերական խաղերին 48 ժամ առաջ են թողնում հավաքականի ֆուտբոլիստներին` լեգեոներներին, որոնք մի քիչ ուշացումով էին ժամանել Կիպրոս եւ նպատակահարմար չէր նրանց ընդգրկել հենց առաջին խաղում եւ նրանց տրվեց մեկ օր լրացուցիչ հանգստանալու հնարավորություն:
Անդրադառնալով հանդիպումներից իր տպավորություններին, Վ. Մինասյանը նշեց. «Ճիշտն ասած, այն ինչ ես ծրագրել էի եւ շատ հարցերի պատասխաններ ստացա այս հավաքից: Այն ֆուտբոլիստները, ովքեր ինձ հետաքրքրում էին, բոլորը հրավիրվել էին: Բացառությամբ, Նորայր Մամեդովի, ով չկարողացավ ժամանել, բայց ես նրա եղբոր հետ առանձին հեռախոսազրույց եմ ունեցել: Նրա չժամանելու պատճառի մասին արդեն ասվել է, բայց ուզում եմ ավելացնել, որ ինքը շատ ուրախ էր այդ հրավերը ստանալու համար: Կար նաեւ մեկ ուրիշ պատճառ, որ նա վնասվածքից նոր էր վերականգնվել ու ցանկանում էր մի քիչ խաղալ, ամրապնդվել թիմում ու նոր գալ հավաքական: Ապրիլ ամսին ես ներկա կլինեմ նրա հանդիպմանը, կզրուցեմ նրա հետ»
Վարդան Մինասյանը նշեց, որ հավաքականում մրցակցությունն այս պահին մեծ է:
Անդրադառնալով հետագա ծրագրերին, Վ. Մինասյանն ասաց, որ
«Մյուս հավաքին լինելու է այն հիմնական կազմը, որի հետ շարունակելու ենք աշխատել եւ ուղղվածությունը ավելի շատ լինելու է տակտիկական, այսինքն փորձարկելու ենք սխեմաներ, նոր դասավորություններ, մարտավարություններ, որովհետև մեր խմբի բոլոր մրցակիցներն ունեն տարբեր խաղաոճեր և պետք է շատ պատշաճ ներկայանալ ու պատրաստվել: Հաջորդ խաղը կլինի մայիսի 31-ին: Ես շատ եմ ուզում, որ մենք խաղանք նաև հունիսի 5-ին, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Ցանկությունը մեծ է, որ անպայման երկու խաղ խաղանք: Երրորդ խաղը կլինի օգոստոսին, նորից պաշտոնական օր: Այս երեք խաղով մենք կսահմանափակենք մեր նախապատրաստական աշխատանքները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel