Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.03.2012

Հայաստանը 44-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

2012 թվականի մարտի 7-ին հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին 601 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 44-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիայի ընտրանին:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի ապրիլի 11-ին:

1. Իսպանիա – 1561 (միավոր)
2. Հոլանդիա – 1379
3. Գերմանիա – 1332
4. Ուրուգվայ - 1289
5. Բրազիլիա – 1157
6. Անգլիա – 1121
7. Պորտուգալիա - 1106
8. Արգենտինա – 1102
9. Իտալիա – 1062
10. Խորվաթիա – 1049
11. Դանիա – 1025
12. Ռուսաստան – 1003
29. Չեխիա – 762
44. ՀԱՅԱՍՏԱՆ – 601
47. Էստոնիա – 585
49. Ուկրաինա – 578
67. Ուզբեկստան – 502
69. Բելառուս – 490
74. Վրաստան – 462
78. Լատվիա – 444
85. Բուլղարիա - 406
91. Լիտվա – 383
116. Ադրբեջան – 285
142. Ղազախստան – 224
143. Մոլդովա – 216
145. Տաջիկստան – 210
148. Մալթա – 152
166. Թուրքմենստան – 114
192. Ղրղզստան – 39

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel