Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.03.2012

Համալսարանականները հանդիպեցին ՀՖՖ նախագահի, ազգային հավաքականի գլխավոր մարզչի եւ հավաքականի ավագի հետ

Մարտի 27-ին Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ: Մոտ երկու ժամ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը պատասխանեցին համալսարանականների հարցերին: Շոշափվեցին խնդիրներ` կապված` Հայաստանի ազգային հավաքականի ներկա և ապագա ծրագրերի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության, հայկական ֆուտբոլի զարգացման հետ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel