12.04.2012
2011-2012թթ. Հայաստանի Գավաթ. Կիսաեզրափակիչ. Պատասխան հանդիպում
Ապրիլի 12-ին կայացավ 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը`
«Միկա»-«Շիրակ» 1:2 (0:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Արթուր Ադամյան, 54 («Միկա»), Դամե Դիոպ, 71, 79 («Շիրակ»)
Երկու հանդիպումների արդյունքում «Շիրակը» ոչ ոքի 2:2 հաշվով ավարտեց դիմակայությունը «Միկայի» հետ: Հյուրընկալվելիս ավելի շատ գոլ խփելու շնորհիվ «Շիրակը» դուրս եկավ Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Իմպուլսի» հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Գյումրիում ապրիլի 29-ին: