13.04.2012
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ապրիլի 15-ին, ժամը 16:00-ին Երևանի «Բանանց» մարզադաշտում նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին ժամը 16:00:
Ապրիլի 16-ին, ժամը 16:00-ին Արարատի «Այգ» մարզադաշտում նշանակված Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Իմպուլս-2»-«Շենգավիթ» հանդիպումը կկայանա Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: