Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.04.2012

Վարդան Մինասյան. «Նորայրը շատ լավ տպավորություն թողեց որպես մարդ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել էր Բելգիա, որտեղ անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն էր քննարկել և մշակել մարզչական որոկավորումը ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ:
Այնուհետև Վարդան Մինասյանը մեկնել էր Հոլանդիա` հետեւելու Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին, հանդիպելու եւ զրուցելու Նորայր Մամեդովի հետ: Վերադարձից հետո Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:

-Պարոն Մինասյան նախ ՈՒԵՖԱ-ի սեմինարի մասին: Որն էր նպատակը:

-Դա ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումն էր, որը նպատակ ուներ քննարկել, թե ինչպես պետք է աշխատել մարզիչների որակավորման բարձրացման վրա: Անշուշտ, դրանք օգտակար հանդիպումներ են, քանի որ միշտ սովորելու ինչ որ բան կա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմա շատ լուրջ աշխատում է մեր մարզիչների որակավորման բարձրացման ուղղությամբ: Ինչպես գիտեք ՀՖՖ-ն նաեւ տրամադրում է մարզչական որակավորման լիցենզիաներ, այդ թվում եւ առաջին անգամ pro լիցենզիան, որի դասընթացը կմեկնարկի մայիսի 5-ից, եւ այդ սեմինար-հանդիպումները շատ արդյունավետ են:

-Պարոն Մինասյան Դուք հանդիպեցիք նաեւ Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի հետ: Գիտեք, որ ֆուտբոլասերները սպասում են նրա խաղին մեր հավաքականում: Ինչ տպավորություններ ստացաք:

-Նախ ասեմ, որ ես ցանկանում էի հետեւել Նորայրի խաղային եւ մարզումային ընթացքին եւ հենց այդ նպատակով էի մեկնել Հոլանդիա, բայց, ցավոք Նորայրը չխաղաց եւ ես չկարողացա նրան այդ առումով ուսումնասիրել, բայց ես դիտել եմ Նորայրի մի քանի խաղերի տեսագրությունը եւ կարող եմ ասել, որ Նորայրը լավ ֆուտբոլիստ է: Մենք կշարունակենք հետեւել նրա ելույթներին: Նորայրը կարող է շատ օգտակար լինել ոչ միայն ազգային այլ նաեւ երիտասարդական հավաքականի համար: Ինձ համար առավել կարեւոր էր այն տպավորությունը, որ ստացա Նորայրից որպես մարդ, Հայաստանի համար խաղալու առումով: Գիտեք, ես միշտ ասել եմ, որ հայրենասիրությունը եւ մարդկային որակները շատ կարեւոր են այն մթնոլորտի համար, որ մենք ունենք մեր ազգային հավաքականում եւ ինձ համար հաճելի էր, որ Նորայրը իր մտածողությամբ, իր պատկերացումներով համապատասխանում էր մեր մոտեցումներին:

-Պարոն Մինասյան Նորայրը երբ կկարողանա հանդես գալ Հայաստանի դրոշի տակ:

-Գիտեք, բազմիցս նշել ենք, որ Նորայրը խնդիր ունի ազգանվան հետ կապված եւ ինքը դիմել է Հոլանդիայի համապատասխան մարմիններին այդ խնդրով: Այդ փոփոխման գործընթացը սկսվել է, բայց հոլանդական օրենքներով դա տեւում է մոտ 20 շաբաթ: Դրանից հետո միայն կարող ենք Նորայրի Հայաստան գալու մասին խոսել: Մենք պիտի ընդառաջենք նրա ցանկությանը եւ սպասենք, որից հետո Նորայրը հնարավորություն կստանա հանդես գալու Հայաստանի ազգային կամ երիտասարդական հավաքականներում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel